«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դատելով այն բանից, թե ոնց են կպել երեկ դրոշը վառած տղայի կերպարը ցեխոտելու գործին, այդ միջադեպը լուրջ անհանգստացրել է Նիկոլին։
Հիմա էլ ֆոտո է տարածվում, որ եսիմ երբ Հակոբյան Աննան այդ տղայի կարած հագուստը գովել է։ Եվ ի՞նչ...
Էհ, այսօր դաշտում Նիկոլ քլնգող մարդկանցից փոքր մասն է, որ 2018-ի ապրիլին Նիկոլին չեն աջակցել կամ ինչ-ինչ միջոցառումներին Նիկոլի հետ չեն հատվել։
2016-ի օգոստոսին Արցախ այցից ես էլ խմբային ֆոտո ունեմ Նիկոլի հետ։ Հետո՞։
ՀԳ. Բայց շատ խորհրդանշական է, որ նիկոլական քարոզչամեքենան մարդկանց փորձում է փչացնել հենց Նիկոլով կամ Աննայով... Եվ սրանից հետևում է, որ օկուպացիոն վարչակարգի կարկառուն դեմքերից ինչքան հեռու լինես, այնքան մաքուր կմնաս։ Օրինակ, ես 2018-ի հոկտեմբերի 2-ից հետո ԱԺ ոտք չեմ դրել, թեպետ տարբեր լսումների հրավիրել են»։
|
|


