▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆրանսիայի ԱԳ ներկայացուցիչը` Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերման մասին

Ֆրանսիայի Հանրապետության Արտաքին գործերի և միջազգային զարգացման Նախարար պարոն Լորան Ֆաբիուսի հայտարարությունը

 

« Ես դատապարտում եմ հայ համայնքի համար մեծ խորհուրդ ունեցող Դեյր Էզ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերումը:

Ֆրանսիան ողջունում է սրբավայրերի նկատմամբ հանդուրժողականության և հարգանքի համար պայքարելու բոլոր դավանքների հոգևոր առաջնորդների հանձնառությունը՝անկախ հարձակումներից և սպառնալիքներից:

Սիրիական և իրաքյան ազգային ժառանգությունները սպառնալիքի տակ են: Մշակութային ժառանգությունը պաշտպանելու պարտավորության թերացումը դիտվում է որպես պատերազմի հանցագործություն, որի պատասխանատուները պատժվում են Միջազգային քրեական դատարանի կողմից: ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության հետ միասին, Ֆրանսիան զորավիգ է, որպեսզի կենսագործվեն մշակութային ժառանգության պաշտպանության մասին համաձայնագրերը՝հատկապես զինված հակամարտության դեպքում »: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին