▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆրանսիայի Սենատն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձև ընդունեց

Ֆրանսիայի Սենատը քիչ առաջ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձև ընդունեց։
Բանաձևի ընդունմանը կողմ քվեարկեցին Ֆրանսիայի Սենատի ստորին պալատի պատգամավորներից 295–ը, դեմ՝ 1–ը։


Բանաձևի հեղինակներն են Բրունո Ռետայոն, Պատրիկ Կաններին, Էրվե Մարսեյը, Էլիան Ասասին։ Նրանց են միացել նաև պատգամավորներ Քրիստիան Կամբոն և Ժիլբեր-Լյուկ Դևինազը։ Այս սենատորները 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող բանաձև էին մշակել։
Փաստաթղթում առաջարկվում է դիտարկել Ադրբեջանի ղեկավարների ունեցվածքի բռնագրավման և գազի ու նավթի մատակարարումների էմբարգոյի հնարավորությունը։ Բացի այդ, Ադրբեջանից պահանջում են անհապաղ դուրս գալ Հայաստանի օկուպացված տարածքներից։

Սենատը նաև կոչ է անում կառավարությանը քննարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար գրասենյակ ստեղծելու հարցը, ամեն կերպ աջակցել Հայաստանին, մասնավորապես՝ պաշտպանության ոլորտում։
Բանաձևի հեղինակները պահանջում են, որ Ֆրանսիայի կառավարությունը երաշխավորի հայ բնակչության և Հայաստանի անվտանգությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, առաջարկում են միջազգային ուժեր տեղակայել տարածաշրջանում։
Սենատորները հաստատում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը, որը կարող է օգտագործվել որպես տևական խաղաղություն հաստատելու բանակցային գործիք, գրում է «ԱրմենիաՍպուտնիկ»-ը։
Նշենք, որ թե՛ ԼՂ անկախության ճանաչման բանաձևը, թե՛ Բաքվի դեմ պատժամիջոցների կիրառման հարցի քննարկումը խորհրդատվական բնույթ են կրում և պարտադիր իրավական ուժ չունեն Ֆրանսիայի կառավարության համար։ Պատժամիջոցների կիրառման հարցը կորոշի կառավարությունը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին