Գագիկ Ծառուկյանը ելույթ կունենա։ Այս մասին հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ազգային ժողովում։
Նաիրա Զոհրաբյանը նաև հրապարակեց այն հեռախոսահամարը, որով իրեն զանգել և տեղեկացրել են, որ իր աշխատասենյակում խուզարկություն է իրականացվում։
Զոհրաբյանը նշեց, որ այս պահին խուզարկում են ԲՀԿ գրասենյակում գտնվող իր աշխատասենյակը, իր փաստաբանները տեղում են։ Տեղի ունեցողը Զոհրաբյանը բեսպրեդել որակեց։
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանն այժմ գտնվում է իր աշխատասենյակում։