▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանը կմնա կալանավորված. Վերաքննիչ դատարանը մերժեց պաշտպանների բողոքը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կմնա կալանավորված:

Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց այս որոշումը՝ այսպիսով մերժելով Ծառուկյանի պաշտպանների բողոքը:

Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողի կամ այլ անձի համար կաշառք տալու համար:

Լրագրողների հետ ճեպազրույցում պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց, որ դատարանի որոշումը դեռ չեն ստացել, սակայն կարիք էլ չկա դրան ծանոթանալու, որովհետեւ դրանում ոչինչ գրված լինել չի կարող. ըստ պաշտպանի՝ այն խայտառակ որոշում է. «Կարող ենք արձանագրել, որ վաղը դատական համակարգի հոգեհանգիստն է. եթե Վերաքննիչ դատարանը մի քիչ ավելի հաստատված դատարան է, սա էլ երկրորդ անգամ ապացուցվեց, որ Վերաքննիչ դատարանին շատ ուժեղ են կոտրել: Կեցցե ԱԱԾ-ն, կեցցե դատախազությունը, որ կարողացան հասնել նրան, որ արդար դատական համակարգը վերածվի այս աստիճանի, իհարկե, չկա դատարան, որը բոլորին գոհացնի, բայց գոնե Վերաքննիչ դատարանը հույս է բոլորի համար, որ արդարություն կլինի. գոնե քննիչները, դատախազները գիտեն, որ այստեղ չեն կարող «սղցնել» իրենց անօրինական որոշումները, բայց այսօր դատարանը անզոր գտնվեց»,- ասաց պաշտպանը՝ նշելով, որ որոշման դեմ կներկայացնեն վճռաբեկ բողոք, թեեւ Վճռաբեկ դատարանից եւս ակնկալիք չունեն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին