Վաղը ժամը 14:00-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող Փարավոն ռեստորանի աշխատակիցներին կանչել են ռեստորանի կադրերի բաժին՝ հետին թվով դիմումներ գրելու, որ մեկ ամսով արձակուրդ են գնում՝ իրենց հաշվին:

armtimes.com-ն է գրում և նշում, որ թղթակցի հետ զրույցում այդ մասին տեղեկացրել է ռեստորանի աշխատակիցներից մեկը, որ հասկանալի պատճառով չի ցանկացել ներկայանալ: Նա նշել է, որ արտակարգ դրության սահմանումից հետո իրենց ասել էին, որ չգնան աշխատանքի, ռեստորանը փակվել է:
«Էսօր մեկը մյուսի միջոցով փոխանցել են, որ եկեք դիմում գրեք, որ ամսի 15-16-ից (մարտի-խմբ.) արձակուրդ եք գնում ձեր հաշվին՝ մեկ ամիս»,- տեղեկացրել է խմբագրություն դիմած աշխատակիցը՝ հավելելով, որ այդ մասին հայտնում է, որ բոլորը իմանան, թե հեռուստացույցի էկրանից այն կողմ, բարեգործությունների հետեւում ինչ է կատարվում:
«Մեզ դիմած աշխատակիցը փոխանցեց նաեւ, որ ինքը նոյեմբերից պայմանագրով աշխատում է Փարավոնում եւ բացի պայմանագրով նախատեսված աշխատավարձից, ստանում է թեյավճար: «Թեյավճարը հասկացանք՝ չենք կարող ստանալ, բայց աշխատավարձս ընդամենը 67 հազար դրամ է, ես պետք է կոմունալ վճարեմ, հիփոթեկ, վարկ փակեմ: Բա ո՞նց եմ անելու: Հարկայինն էլ որ ստուգի, կտեսնի՝ ո՞նց կլինի, ամբողջ ռեստորանը արձակո՞ւրդ գնաց մի ամսով»,- նկատեց Փարավոնի աշխատակիցը:
Մեր հարցին, թե ինչպե՞ս են արձագանքել իր գործընկերները դիմում գրելու կոչին՝ մեր զրուցակիցը փոխանցեց, որ մեկը կամուկաց է, մեկն ասում է՝ ստիպված պետք է գնա եւ այլն:
«Ես չեմ գնալու ստորագրեմ, եթե կազատեն աշխատանքից՝ թող ազատեն, ես պատրաստ եմ մինչեւ վերջ գնալ: Փորձենք նոր Հայաստանում, մի բան կստացվի՝ կստացվի, չէ՝ ուրիշ տեղ կգնամ կաշխատեմ»,- ընդգծեց նա:
Այս համատեքստում հետաքրքիր է, այսօր Ազգային ժողովում Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարում էր, թե ինքը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հաշվեհամարին փոխանցել է 35 միլիոն դրամ` բուժվող հիվանդներին օգտնելու համար, եւս 10 միլիոն դրամ` բուժաշխատողներին պարգեւատրելու համար: Ասում էր նաեւ, որ օգնություն է փոխանցել Գյումրիում բուժվող քաղաքացիների եւ բուժաշխատողների համար:
Միեւնույն ժամանակ նա չէր էլ թաքցնում, որ չի պատրաստվում վճարել կորոնավիրուսի պատճառով պարապուրդի մատնված իր աշխատակիցներին:
«Ես խի՞ պետք է վճարեմ: Պետությունը որոշել ա, արտակարգ վիճակ հայտարարել ա` պարտավոր ա: «Շանգրի Լա»-ի հարկերը պետք է պետությունը վճարի, ժողովրդի աշխատավարձն էլ ինքը տա»»,-գրում է Հայկական Ժամանակը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Դիտեք նաև՝ Ես խի՞ պետք է վճարեմ, պետությունը թող տա. Ծառուկյանը չի վճարելու իր աշխատակիցներին պարապուրդի համար


