Գագիկ Ծառուկյանը, իմանալով, որ նման խնդիր կա, ժամը 17։30 -ին եկել է ԱԺ՝ Երևանից բավականին մեծ հեռավորության վրա գտնվելով և շատ արագ հասնելով ԱԺ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե այսօր առավոտից ակնհայտ էր, որ նոր ԸՕ-ն ընդունելու հարցում 63 ձայնի խնդիր է լինելու, ու Գագիկ Ծառուկյանը ևս չքվեարկեց:
«Նա խմբակցությունում էր և պատրաստվում էր քվեարկել։ Անկեղծ ասած, նա ոչ հարմար հագուստով էր, և մենք ենք հորդորել նման հագուստով չմտնել ԱԺ դահլիճ: Եթե պակասեր 1 ձայն, բնականաբար, նման հորդոր չէր լինի, բայց տեսնելով, որ բացակաների թիվը շատ է, մենք պարոն Ծառուկյանին հորդորեցինք չքվեարկել»,– ասաց Ն. Զոհրաբյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև՝ ԱԺ-ն տապալեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները. Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղերձը