ԲՀԿ կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը և Գագիկ Ծառուկյանը քննարկել են այն հնարավորությունը, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում առաջադրի իր թեկնածությունը չընտրվելու կանխավարկածով։
Զոհրաբյանը,հավաստիացրեց, որ նրանք հավատարիմ են իրենց քաղաքական պայմանավորվածությանը.
«Մենք հավատարիմ ենք մեր քաղաքական պայմանավորվածությանը, 2 շաբաթ հետո խորհրդարանը օրենքի ուժով կգնա ինքնալուծարման։ «Բարգավաճ Հայաստանը» թեկնածու չի առաջադրելու»։
Հարցին, լինելով օլիգարխ՝ ԲՀԿ ցուցակը կրկին գլխավորելո՞ւ է Գագիկ Ծառուկյանը, Զոհրաբյանը հակադարձեց. «Ո՛չ, Գագիկ Ծառուկյանը օլիգարխ չէ։ Օլիգարխը այն մարդն է, ով պետական լծակները օգտագործում է սեփական բիզնես իմպերիայի բարեկեցության համար»։