▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Հարությունյանը վիրավորվել է Նաիրա Զոհրաբյանից.henaran.am

henaran.am-ի փոխանցմամբ՝ քաղաքական ուժերի մասնակցությամբ շարունակվում են սահմանադրական բարեփոխումների քննարկումները: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կարծիք է հայտնել, որ ՀՀ սահմանադրության մեջ բազմաթիվ դրույթներ մնում են կարգախոսով, շատ ելութներ մնում են հռչակագրային մակարդկով, քանի որ չկա քաղաքական կամք դրանք իրագործելու:
«Շատ դեպքերում սահմանադրությունից վեր ուժեր ու մարդիկ կան, ու երկրի գլխավոր խնդիրը ոչ թե լավ, կամ վատ օրենքն ու սահմանադրությունն է, այդ դրանք կյանքի կոչելու պատրաստակամությունը»,-հայտարարել է նա՝ հավելելով, որ մշտապես բախում է եղել այդ քաղաքական կամքի բացակայության հետ: Մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանն արձագանքել է, որ սա ոչ թե հարց էր, այլ  կարծիք, ամեն դեպքում պիտի նշի. «Չի կարելի մեկը մյուսով նույնականացնել կամ բացատրել, կարևոր է սուբյեկտիվ գործոնի դերն ու քաղաքական կամքի, կարևոր է նաև իրավական բացի դերը, որ քաղաքական կամքի դրսևորման տեղ է ստեղծում»,-նկատել է նա:
Զոհրաբյանը արդեն իր ելույթում հայտարարել է, որ ԲՀԿ-ն դեմ է այս պահին սահմանադրական բերափոխումների անցկացմանը: Գագիկ Հարությունյանն էլ նկատել է, թե վիրավորանք է իր համար Զոհրաբյանի այն հայտարարությունը, թե այս փոփոխությունները կոնկրետ մարդկանց շահերի համար են արվում: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին