Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյան մերժեց ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը։

Հիշեցնենք՝ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է 2008-2014թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։
Նա անազատության մեջ է 2019 թվականի օգոստոսի 27-ից։


