▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարացնելու մասին ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել

Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան: Այս մասին հայտնեցին ԱԱԾ լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար: Քրեական գործը վերաբերում է Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքերին։

Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին