▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

ՊԲ-ն՝ Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում լսվող պայթյունների ձայների մասին

Շուշին թշնամու ճիրաններից փրկելու նպատակով շատերն արդեն Արցախ են շտապում՝ մեծ ու փոքր ջոկատներով

Չպետք է թույլ տանք, որ պատերազմը փոխանցվի մեր ժառանգներին

Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց ինտերակտիվ քարտեզի վերջին տվյալները

Զոհվել է բարեշնորհ Նարեկ սարկավագ Պետրոսյանը

Մարտունու և Ասկերանի գյուղերի հարակից տարածքներում շարունակվում են դիվերսիոն խմբերի դեմ մարտերը

WhatsApp-իս պատասխանելով՝ վարչապետը գրեց. «Պետք է դիմադրենք եւ հաղթենք»

Դեսպանատունն ԱՄՆ քաղաքացիներին զգուշացրել է չճանապարհորդել որոշ մարզեր

Ելքը գտնելուց Աստծուց հրեշտակներ պետք չի խնդրել... Ելքը մենք ենք, մեր զինվորն է, մեր թիկունքը

Արցախում զոհվել է Հանրայինի աշխատակից Արտյոմ Քոլանջյանը

ԱԱԾ-ն կոչ է անում տուրք չտալ  ապատեղեկատվություններին ու խուճապի չմատնվել

Պետք է հավասարակռություն գտնել, որը կբխի 2 կողմերի շահերից․ Պուտին

Թշնամին գտնվում է Շուշիից մի քանի կմ հեռավորության վրա, առավելագույնը՝ 5. պետք է ժամ առաջ հասնել Արցախ

Մենք կենաց-մահու կռիվ ենք տալիս՝ բոլոր առումներով անհավասար պայմաններում․Արայիկ Հարությունյանի. . .

Ջախջախել են թշնամուն, ոչնչացրել «Կամազ»-ները. ՊԲ-ն ներկայացրել է նոր հերոսներին

«Հանրապետության նախագահը Շուշի քաղաքից հանդես կգա տեսաուղերձով». Վահրամ Պողոսյան

Ռոբերտ Քոչարյանին վերադարձվել է անձնագիրը

Արցախի ՊԲ-ն հրապարակել է զոհված 47 զինծառայողի անուն

ՄԻԵԴ-ը Ադրբեջանից պահանջել է մինչեւ նոյեմբերի 3-ը տեղեկություն տրամադրել 5 հայ ռազմագերիների վերաբերյալ

Արցախից Հայաստան ապօրինի զենք- զինամթերք տեղափոխելու համար մեղադրանք է առաջադրվել երեք անձի

Առաջին փուլում պետք է դադարեցնել կրակը և նստել բանակցությունների սեղանին. Պուտինը՝ պատերազմի մասին

Վիվառո ընկերությունը որոշում է կայացրել դադարեցնել գովազդային նյութերի տարածումը

Տարեց կնոջը Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան են տեղափոխել չորեքշաբթի օրը. ԿԽՄԿ

Ադրբեջանի հրթիռակոծության հետեւանքով կան քաղաքացիական վիրավորներ

Ստեփանակերտում ամենաագրեսիվ հարձակման օրն է պատերազմի սկզբից ի վեր․ կան զոհեր և վիրավորներ

Խոսել եմ թուրք հանցագործի մուրճի հարվածից վիրավորում ստացած երիտասարդի քրոջ հետ. վիրահատության. . .

Նրանց նպատակն Արցախում հայերի էթնիկ զտումն է․ Փաշինյանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը

Ալիևյան ռեժիմի հերթական կեղծիքը

Հայկական կողմին են փոխանցվել 30 զոհված հայ զինծառայողի մարմիններ և վերադարձվել է մեկ քաղաքացիական անձ

Թուրքիայից մեծաթիվ հայեր վերադառնում են հայրենիք

Ադրբեջանը խախտում է հրադադարը, երբ իր հազարավոր դիակներն արդեն փտում են առաջնագծում. նա թքած. . .

Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց. պաշտպանական կողմը ձեռնպահ կմնա մեկնաբանություններից

Ադրբեջանական դիակներ. ՊԲ տեսանյութ է հրապարակել

Մա’մ, այս անգամ պետք է տանենք մեր վերջնական հաղթանակը. զոհված զինծառայողի վերջին խոսքերը՝ մոր հետ խոսելիս

Ներքին «բայրաքթարները» շատ ավելի վտանգավոր են․ Անդրանիկ Քոչարյանը՝ Վազգեն Մանուկյանի կոչի մասին

Ադրբեջանի Գյանջա և Բարդա քաղաքներում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը

Հայ հրետանավորները դիպուկ կրակով խոցում են ադրբեջանական կողմի «Սմերչը». նոր տեսանյութ

Ժնևում նախատեսված Մնացականյան-Բայրամով հանդիպումը հետաձգվել է․ ՌԻԱ Նովոստի

Գրառումների հեղինակներ` երկնքից իջեք երկիր և ապրեք իրական պատերազմի օրենքներով. Սենոր Հասրաթյան

Արցախում զոհվել է «Ոսկե դպրոցի» դերասաններից Գևորգ Ջավաղյանը

Հողը, որի վրա իմ նման մայրերի զավակների արյունն է թափվել, եկեք ատամներով պահենք. զոհված Արմանի. . .

Ֆրեզնոյում խաղաղ ցույցի ընթացքում հայերը ենթարկվել են հարձակման․ 2 հայ դանակահարվել է

ԱԹՍ-ի արկն ընկել է գնդերեց Դավիթ սարկավագի մեքենայի վրա, բայց չի պայթել

Եվրոմիությունը դատապարտել է Ղարաբաղում խաղաղ բնակչության ուղղությամբ հարվածները

Ավագ լեյտենանտը ոչնչացրել է հակառակորդի 6 ԱԹՍ. նորօրյա հերոսներ

Թշնամական ուժերը «Սմերչ» համալիրներից հրթիռակոծում են Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները

Ես չեմ խնդրել հայուհի լինել. իմ բախտը պարզապես բերել է. Քիմ Քարդաշյան

Հաստատվել է կորոնավիրուսի 2383 նոր դեպք. մահացել է 29 մարդ

Եվս 51 անմահացած․․․ՊԲ-ն անուններ է հրապարակել

Թեժ մարտեր են Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում. Վահրամ Պողոսյան

Գագիկ Խաչատրյանին դուրս գրելու մասին «Աստղիկ» բ/կ-ի բժիշկների փաստաթղթի բնօրինակը անհետացել է. ԱՆ-ն պարզաբանում է

Գագիկ Խաչատրյանին դուրս գրելու մասին «Աստղիկ» բ/կ-ի բժիշկների փաստաթղթի բնօրինակը անհետացել է:

Նման հայտարարությամբ քիչ առաջ հանդես է եկել Արդարադատության նախարարությունը՝ նշելով, որ առավել քան ողջամիտ է ենթադրությունն առ այն, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնը շահագրգռված է կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանին նշված բժշկական կենտրոնում պահելու հարցում:

Նշենք, որ ժամեր առաջ ՀԺ-ն զրուցել էր Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանի հետ, ըստ որի՝ ՔԿԾ աշխատակիցները «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի որոշման հիման վրա ցանկանում են դուրս գրվել բուժման մեջ գտնվող Խաչատրյանին: 

Արդարադատության նախարարության հայտարարությունը.

Մամուլում տարածվել է հաղորդագրություն այն մասին, որ «ՔԿԾ աշխատակիցներն այս պահին «Աստղիկ» բ/կ-ում են՝ Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ տեղափոխելու նպատակով»։

Արդարադատության նախարարությունը հարկ է համարում ներկայացնել պարզաբանում հաղորդագրությամբ ներկայացված տեղեկության վերաբերյալ․

1.Այսօր՝ ժամը 16։00-ի սահմաններում, «Աստղիկ» բժշկական կենտրոնի կողմից «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկին է ներկայացվել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ռ․ Կուրղինյանի, Նյարդաբանական ծառայության ղեկավար, պրոֆ․ Հ․ Մանվելյանի, բաժնի վարիչ Գ․ Վարդանյանի կողմից տրված բնօրինակ փաստաթուղթ, որով վերջիններս իրենց ստորագրությամբ և բժշկական կենտրոնի կնիքով հաստատել են, որ կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանը դուրս է գրվում «Աստղիկ» ԲԿ-ի նյարդաբանական բաժանմունքից 22․05․2020թ․ ժամը 16։00-ին։

2.Բնօրինակ փաստաթղթի հանձնումից հետո ՊՈԱԿ-ի բժիշկը, բնօրինակ փաստաթուղթը թողնելով «Աստղիկ» ԲԿ-ի տնօրենի սենյակում, դուրս է եկել սենյակից։ Կարճ ժամանակ անց վերադառնալով՝ ՊՈԱԿ-ի բժիշկը պարզել է, որ բնօրինակ փաստաթուղթը սեղանից անհետացել է։ «Աստղիկ» բժշկական կենտրոնն առերևույթ վստահությունը չարաշահելու եղանակով վերցրել է բժշկին տրված բնօրինակ փաստաթուղթը և հրաժարվել ներկայացնել այն՝ պատճառաբանելով, որ այդպիսի փաստաթուղթ չի տրամադրվել։

3.«Աստղիկ» բժշկական կենտրոնի ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ չնայած բնօրինակ փաստաթղթի «անհետացմանը», դրա լուսապատճենն առկա է և գտնում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի և Քրեակատարողական ծառայության տնօրինության տակ։ Վերջիններս, պատշաճ կերպով կազմված, ստորագրված, կնքված փաստաթղթի հիման վրա իրականացնելու են կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանի տեղափոխման գործընթացը։

4.Նման պայմաններում առավել քան ողջամիտ է ենթադրությունն առ այն, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնը շահագրգռված է կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանին նշված բժշկական կենտրոնում պահելու հարցում։ Գ․ Խաչատրյանին դուրս գրելու վերաբերյալ բնօրինակ փաստաթղթի «անհետացումից» հետո տրամադրվել է նշված փաստաթղթում ներկայացված փաստերին տրամագծորեն հակառակ այլ տեղեկատվություն, որով «Աստղիկ» բժշկական կենտրոնը կարծես հրաժարվել է դուրսգրման իր որոշումից։ Նման պայմաններում առնվազն կասկածելի է, թե ինչպես բժիշկ-մասնագետների կողմից ներկայացված դուրսգրման մասին որոշումը կարող էր այդքան հանկարծակի փոխվել։

Գագիկ Խաչատրյանի դուրսգրման գործընթացում «Աստղիկ» բժշկական կենտրոնի շահագրգռված լինելու մասին ենթադրության հիմքերն առավել ամրապնդվում են նրանով, որ փաստացի «Աստղիկ» բժշկական կենտրոնում կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանը որպես այդպիսին ստացիոնար բուժում չի ստանում (վերջինս այնտեղ է գտնվում սկսած 07022020թ-ից)։ Ցուցված բուժումն իրականացվում է հրավիրված մասնագետի միջոցով։

5.Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ փաստի առթիվ հաղորդում է ներկայացվելու ՀՀ գլխավոր դատախազություն։ Նախարարությունը հետևողական է լինելու, որ համապատասխան հիմքերի արձանագրմամբ իրավական գործիքակազմի ողջ ներուժի օգտագործմամբ գործընթացում ներգրավված անձինք ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Նշվածը առերևույթ հիմք է տալիս նաև ենթադրելու, որ կարող են առկա լինել կոռուպցիոն ռիսկեր, որոնք իրավասու մարմնի կողմից պետք է արժանանան համապատասխան գնահատականի։

6․ Ինչ վերաբերում է մամուլում տարածված հաղորդագրությամբ ներկայացված՝ Գագիկ Խաչատրյանի պաշտպանի այն պնդմանը, թե տեղափոխումն իրականացվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի որոշման հիման վրա, ապա նման պնդումը  ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորություններին առնվազն չտիրապետելու արդյունք է։ ՊՈԱԿ-ի տնօրենն իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ դուրս գրել այն հիվանդին, ով գտնվում է քաղաքացիական բժշկական հաստատությունում։

Ո՛չ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, ո՛չ Քրեակատարողական ծառայությունը որևէ կերպ չեն կարող շահագրգռված լինել կալանավորված ցանկացած անձի դուրսգրման գործընթացով։ Սույն դեպքի կապակցությամբ ՊՈԱԿ-ի տնօրենը «Աստղիկ» բժշկական կենտրոնին ուղղված գրությամբ բժշկական կենտրոնի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ պատրաստ է ապահովել կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանի բժշկական օգնությունն ու սպասարկումը, այդ թվում՝ ապահովել նրան ցուցված բուժումը հրավիրված մասնագետի միջոցով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին