▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Խաչատրյանին ու նրա եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել. կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին եւ նրա եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի վատնման եւ պաշտոնեական դիրքի չարաշահման համար:

Տեղեկությունը Հայկական Ժամանակի հետ զրույցում հաստատել է նրանց պաշտպան Երեմ Սարգսյանը: Նա ասել է, որ նախաքննական մարմինը իր պաշտպանյալներին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Պաշտպանն առայժմ այլ մանրամասներ չի հայտնել:

Նշենք, որ երեկ նրանց ձերբակալելու որոշման դեմ պաշտպանական կողմը բողոք էր ներկայացրել. չի բացառվում, որ այսօր դատարանը բողոքն ու միջնորդությունը կքննի միաժամանակ:

Կայքի տեղեկություններով՝  երեկ Գագիկ Խաչատրյանը մեղադրանքի առաջադրումից հետո կրկին հարցաքննվել է:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԱԾ-ն խուզարկություններ էր իրականացրել ՊԵԿ նախկին նախագահին պատկանող տարածքներում: Քննչական գործողությունների ավարտից հետո Խաչատրյանն ու նրա եղբորորդին՝ կարեն Խաչատրյանը ձերբակալվել էին: Նրանք կասկածվում են առանձնապես խոշոր չափերի վատնման եւ պաշտոնեական դիրքի չարաշահման համար: Այս գործով Խաչատրյանը ԱԱԾ-ում մի քանի անգամ հարցաքննվել է:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին