▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գալիս են՝ բեսեդկի բազառ անելու, կամ մռութ ջարդելու ակնհայտ մտադրությամբ»

Լրագրող Նարինե Կիրակոսյանը նոր տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Գեղարքունիքի մարզում քարեդարյա բարքեր են տիրում․ ամեն բան այստեղ գողական ռազբոռկեքով են արվում, կարծես պետություն չկա։
Եվ եթե մարդիկ ցանկանում են մարզում բիզնես ունենալ, ապա պետք է պատրաստ լինեն, որ համայնքի ղեկավարի մակարդակով հնարավոր է նույնիսկ հովվին արոտավայր թույլ չտան դուրս գալ։ Տեսեք, այս կադրերը այսօր՝ այսինքն 2023 թվականի հուլիսի 1-ի կեսօրին ենք ստացել։ Բազմությունը, անհասկանալի է՝ ովքե՞ր են, գալիս են բեսեդկի բազառ անելու, կամ մռութ ջարդելու ակնհայտ մտադրությամբ։ Այլապես, չես բացատրի, թե ինչո՞ւ են այդքան շատ գալիս հովիվների մոտ և ի՞նչ է ուզածները։ Թեպետ այս պահին ահազանգ ենք ստացել Ծաղկաշեն սարատեղիից Գեղարքունիքի մարզի Գեղհովիտի վարչական տարածքից։
Ինչպես տեղում գտնվող ֆերմերներից մեկը հայտնեց, Ոստիկանությունից իրեն տեղեկացրել են, որ Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանը Աստղաձորի վարչական շրջանի ղեկավար Մխիթար Ալեքսանյանը և իրենց թիմակիցները գալիս են նշված վայր՝ անասնապահությամբ զբաղվող ֆերմերներին այնտեղից հեռացնելու, վտարելու նպատակով։
Ֆերմերը, ըստ մեզ հաղորդած իր խոսքերի, խնդրել է իրավապահ մարմիններին գալ և թույլ չտալ հավանական բախումը։
Դատելով տեսանյութում արձանագրված քանակից, նրանք այստեղ եկել են ամենևին էլ ոչ «խաղաղասիրական» մտադրություններով։
Հնարավոր է բախում և հաշվեհարդար, ինչի համար էլ փոխանցում ենք ահազանգը։
Ֆերմերների մասին արդեն տեղեկացրել էինք։ Հիմա տեսեք՝ ի՞նչ զարգացում է տեղի ունեցել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին