|
Թարմացված․ Լրագրող Նարինե Կիրակոսյանը նոր տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Գեղարքունիքի մարզում քարեդարյա բարքեր են տիրում․ ամեն բան այստեղ գողական ռազբոռկեքով են արվում, կարծես պետություն չկա։ |
|
Թարմացված․ Ֆեյսբուքյան օգտատեր Կարեն Սարիբեկյանը տեսանյութ է տարածել իր էջում Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքի Գեղհովիտ վարչական տարածքի Ծաղկաշեն սարատեղիից՝ նշելով, որ Աստղաձորի ղեկավարն ու մի խումբ ոստիկաններ են ժամանել, ովքեր փորձում են հեռացնել գյուղացիներին՝ իրենց պատկանող, ինչպես նաև վարձակալած տարածքներից: «Հնչում են սպառնալիքի կոչեր, խնդրում եմ պատկան մարմիններին՝ արձագանքել»,- նշում է Սարիբեկյանը: Ավելի վաղ լրագրող Նարինե Կիրակոսյանն էր իր էջում ահազանգել այս մասին: |
Լրագրող Նարինե Կիրակոսյանը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով.
«Շտապ. բախումի վտանգ կա. ահազանգ՝ ՀՀ ներքին գործերի նախարարություն: Ահազանգ ենք ստացել Ծաղկաշեն սարատեղիից Գեղարքունիքի մարզի Գեղհովիտի վարչական տարածքից։
Ինչպես տեղում գտնվող ֆերմերներից մեկը հայտնեց, Ոստիկանությունից իրեն տեղեկացրել են, որ Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանը Աստղաձորի վարչական շրջանի ղեկավար Մխիթար Ալեքսանյանը և իրենց թիմակիցները գալիս են նշված վայր՝ անասնապահությամբ զբաղվող ֆերմերներին այնտեղից հեռացնելու, վտարելու նպատակով։
Ֆերմերը, ըստ մեզ հաղորդած իր խոսքերի, խնդրել է իրավապահ մարմիններին գալ և թույլ չտալ հավանական բախումը։
Դատելով տեսանյութում արձանագրված քանակից՝ նրանք այստեղ եկել են ամենևին էլ ոչ խաղաղասիրական մտադրություններով։
Հնարավոր է բախում և հաշվեհարդար, ինչի համար էլ փոխանցում ենք ահազանգը։
Լուրը թարմացվելու է»:


