Պուգաչովա-Գալիկին աստղային զույգի երեխաները արդեն առաջին հաջողություններն են գրանցել, սկսել են արտաբերելառաջին բառերը, իսկ այսօր էլ լրացել է նրանց 10 ամսյակը:
Պուգաչովայի մոտ ընկերուհին` Ալինա Ռեդելը, մամուլին պատմել է փոքրիկների հաջողությունների մասին:
«Արդեն զգուշավոր քայլեր են իրականացնում, փորձում են ինքնուրույն կանգնել, պարում են: Երեխաները իրենց շատ լավ են զգում, սկսել են արտաբերել առաջին բառերը և այդ շարքում բնականաբար «մամա» բառն է, ինչպես նաև «տուր» բառը, որը նրանց ամենսիրած բառն է»,- ասել է Պուգաչովայի ընկերուհին:
Վերջինիս խոսքով, երկվորյակները տարբեր բնավորություններ ունեն: Եթե Գարին միշտ փորձում է ինչ-որ բան փնտրել, գտնել, ուսումնասիրել և հասկանալ, ապա Լիզան, ինչպես իսկական արքայադուստր, միշտ սիրում է, երբ իրեն ամեն ինչ մատուցում են: