▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալու է ժամանակ, երբ փառք ենք տալու մինչ այդ եղած բոլորին, մենք այլ փոս ենք գլորվում

 

Hraparak.am-ը գրում է. Բանից պարզվում է՝ մեր նորանշանակ վարչապետը թաքցնում է իր կուսակցությունը:

Նա կուսակցություն ունի և այն կոչվում է Գազպրոմ:

Գազպրոմական կադրերը արդեն ողողել են Հայաստանի տնտեսական և կառավարման ոլորտը: Փաստորեն անգամ տեսողություն չունեցողը կարող է տեսնել, որ Հայաստանում իրար դեմ են դուրս եկել՝ ոլորտներն իրենցով անելու առումով, Գազպրոմն ու ՀՀԿ-ն: Կողքից փախցնողներին կամ մուտացվածներին չհաշված:

Ֆրունզիկը լիներ, կասեր՝ էս ինչ խաբարա՞, ախպեր:

Մեկի անունը կուսակցություն է, մյուսի անունը կազմակերպություն: Ժողովրդի համար ի՞նչ կարևոր է, թե որն ինչ անվան տակ է գործում:

Չեմ հասկանում՝ Գազպրոմն ի՞նչ առավելություն ունի, որ Հայաստանի տնտեսական ու կառավարման ոլորտը Կարեն Կարապետյանը նրա աշխատողներին է վստահում ու այդպես էլ հայտարարում: Գուցե ներկայացնի, թե ինչ հաջողությունների է հասել իր թիմի հետ, ու մենք էլ հավատանք ու վստահենք այդ կադրերին:

Մարդու լաց է գալիս: Մի կրակի մեջ էինք, հիմա երկու կրակ դառավ: Առաջ ենք փախչում ՀՀԿ-ի կադրերն են, ետև ենք փախչում Գազպրոմի կադրերն են: Հայ ժողովրդի արգանդը այդքան չորացե՞լ է, որ Գազպրոմից ու ՀՀԿ-ից բացի էլ ուրիշ պտուղ չի տալիս: Էն կողքի մուտացված պտուղների մասին չխոսենք, որ երկու սորտից էլ իրենց մեջ ունեն:

Վերջերս գործից հանված պաշտոնյաներից մեկի հետ էի զրուցում, անկեղծացավ, ասաց՝ գալու է ժամանակ, երբ փառք ենք տալու մինչ այդ եղած բոլորին, մե՜նք այլ փոս ենք գլորվում:

Հիմա ես որպես փոս գլորվող մեկը, հարցնում եմ՝ երկիրը ո՞ր փոսն է գլորվում, ու՞ր է գնում: Մենք չենք հասկանում, որ ժողովրդին էլ կարողանանք ճիշտ բացատրել: Գուցե Կարեն Կարապետյանը խոսի իր աշխատած կազմակերպության հաջողությունների մասին, ասի, թե իր թիմով ինչ բարձունքների է հասել ու գոհացրել ժողովրդին, որ նրանց երկու ձեռքով բռնել, բաց չի թողնում, մենք էլ ողջունենք նրա քայլերն ու ծափ տանք:

Ախր սսկվել ու տեղը նստել չի լինում: Մեզ հետ է, չէ՞, այս ամենը կատարվում, իսկ մեր բերանում, ինչքանով գիտեմ, դեռ շունչ կա, շնչում ենք: Կենդանի մարդուն, նրա կարծիքը ո՞նց կարելի է այդքան անտեսել, «մեշոկի մեջ գցած քարշ տալ»…

 

Հեղինակ՝ Հասմիկ Բաբաջանյան

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին