▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալուստ Գրիգորիչը լրիվ Քաջ Նազարն է

Գալուստ Գրիգորիչը լրիվ Քաջ Նազարն է։ Այ մարդ կարդում եմ վերնագրերը «Հալալա է Գալուստ Գրիգորիչին», «Գալուստ Սահակյանը անսպասելի քայլ է արել» և այլն։ Լրիվությամբ մերօրյա հերոս։ Դե արի այս ժողովրդին բացատրի, որ մեր ԱԺ նախագահը ռուսերեն չգիտի ու սաղ կյանքը ռուսական պատվիրակությունների հետ հանդիպելա թարգմանիչի միջոցով. ուղղակի մարդը երեկ՝ դեսպանատանը, ճիշտ պահին հայտնվել է ճիշտ վայրում, տոչնի Քաջ Նազար։ 

Հ.Գ. Ասածս այն է, որ այդ մարդը երեկ ակցիա չի արել, ուղղակի կանչել էին դեսպանատուն  մարդն էլ, ինչպես միշտ թարգմանիչին վեկալել է ու գնացել, որ հասկանա ինչ է կատարվում դեղաներ:

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության ընդունելությունների տանը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը ընդունելություն է կազմակերպել ՌԴ ազգային տոնի՝ «Ռուսաստանի օրվա» առիթով: Եվ ահա, Գալուստ Սահակյանը ընդունելության է ներկայացել թարգմանչի ուղեկցությամբ, և ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի հետ շփվել է թարգմանչի միջոցով: 

Այս ամենը, իհարկե, կապ ունի նախորդ օրը և երեկ առավոտյան Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձությունների հետ: Ինչպես տեղեկացրել էինք, «Հայ-ռուսական խորհրդարանական ակումբի հերթական նիստին մասնակցող «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին «զայրացրել» է այն հանգամանքը, որ Երևանում տաքսու վարորդը չի կարողացել իր հետ ռուսերեն խոսել. «Երևանում չեն մնացել ռուսական դպրոցներ, ռուսական մշակույթը երկրորդական է դառնում, դա էլ է վտանգավոր: Ես այսօր տաքսի նստեցի, քսան տարեկան տղան անգամ հաշիվը ռուսերեն չկարողացավ ասել: Եկեք ամեն մեկս աշխատանքի մեր մասն անենք: Եթե մենք խոսում ենք տրենդներից, եկեք անենք այն, ինչ մեզնից է կախված»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին