▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կիրանցում վրանները չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա

Կիրանցում տեղադրված վրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա, «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ հայտնում է Կիրանցի բնակիչը։

***

Քանդակագործ Արթուր Գևորգյանը գրում է. «Մի քիչ էլ բզբզացեք, մինչև Բագրատ Սրբազանը որոշի ոտքով Երևան գալ ու մնացածը կտեսնեք, թե Երևանի բոլոր մուտքերից քանի հոգի կմիանա Սրբազանին։
Շատ չէ, մի քանի օր, ամենաշատը։
Դուք բզբզացեք»։

«Ոստիկանության մասին օրենքը պարտադրում է, որ ցանկացած հատուկ գործողությունից առաջ պետք է տեղյակ պահվի ազգաբնակչությունը: Այսօր առավոտյան ժամը 5:30-ից դուք օպերացիա եք իրականացնում, ինչո՞ւ չեք տեղյակ պահել: Էդ ո՞նց ա, որ ականազերծման աշխատանքների մասին ի լուր բոլորի հայտարարում եք, իսկ որ մարդկանց վրա պիտի հարձակվեք, ոչ մեկին տեղյակ չեք պահում»,- Կիրանցը շրջապատման մեջ առած ոստիկանների հետ զրույցում ոստիկաններին դիմելով` հարցադրում արեց քաղաքացին:

«Իմ պատասխանը ձեզ չի գոհացնի»,- կարճ պատասխանեց ոստիկանության պաշտոնյաներից մեկը:

***

«Ասում եք` Կիրանցի անվտանգությունն եք ապահովում, իրականում կիրանցեցին այսօր հայտնվել է ձեր ճիրանների մեջ: Այսօր դուք ական եք հանում ու ական եք դնում մեր երեխեքի տան տակ, ձեր երեխեքի տան տակ»,- քիչ առաջ Կիրանցի մոտ ճանապարհը փակած ոստիկանների հետ զրույցում նշեց քաղաքացին: Իրավիճակը տարածքում կրկին լարված է:

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին