▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալուստ Սահակյանը չի կողմնորոշվում՝ Նիկոլ Փաշինյանը բռնապե՞տ է, թե՞ ոչ

 

«Չեմ կողմնորոշվում, որովհետեւ ամբողջ դաշտում իբրեւ թե կառավարություն ունենք, բայց միայն Նիկոլ Փաշինյանն է՝ համ խոսում է, համ կատարում է, համ ոչնչացնում է, համ գնում է առաջ, այսինքն՝ այն խնդիրը, որը վերաբերում է պետական իշխանությանը, դեռեւս ՀՀ-ում չի զգացվում»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գալուստ Սահակյանը՝պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարծիքի է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին, որ ՀՀ-ն նոր բռնապետ ունի:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հարցին, թե կասկածներ ունի՞, որ Փաշինյանը բռնապետ է, նա նշեց․ «Դուք ձեր մասին խոսեք»։

Դիտարկմանը, թե ՀՀԿ իշխանության օրոք արդյոք Սերժ Սարգսյանը չէր միայն հրամաններ տալիս, նա նկատեց․ «Սերժ Սարգսյանը , իհարկե, տալիս էր հրահանգներ ըստ իր քաղաքական կարողության եւ ըստ իր պաշտոնի։ Երբ Սերժ Սարգսյանը երկրի նախագահն էր, նա իրավունք ուներ միջամտելու ընդհանուր գործերին, իր կարծիքը հայտնել, ասել, քննարկել, մինչդեռ ասեմ Սերժ Սարգսյանի հիմնական մոտեցումը՝ որեւէ հարց լուծելուց բավականին մեծ քննարկումներ էին տեղի ունենում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին