▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարեգին Նժդեհ մեդալ` դիվերսիան կանխածներին. armnewstv.am

armnewstv.am-ը գրում է, որ Ադրբեջանական դիվերսիան կանխած 9 զինծառայողները պարգևատրվել են Գարեգին Նժդեհ մեդալով:

Գարեգին Նժդեհի մեդալ ` երիտասարդ շարքայիններին և հրամանատարին: Սա նրանց առաջին պետական մեդալն է, նրանք էլ առաջին անգամ էին թշնամում հանդիպում դեմ առ դեմ: Տղաները 9 հոգով հետ մղեցին ադրբեջանական 30-հոգանոց պատրաստված խմբին:

Տղաներն իրենց գնահատված են զգում, բայց նշում են` մեդալները չեն, որ նրանց կստիպեն լավ ծառայել, այլ հայրենիքը: Սեյրան Օհանյանը հենց շարային զինվորի խիզախությունն է համարում բանակի հաջողության հիմքը: Հայաստանի զինված ուժերը 22 տարիների ընթացքում կարողացել են ձևավորել դրական իմիջ ամբողջ աշխարհում` հաղթած, հմուտ ու զարգացող: Ըստ նախարարի` հենց այսպես են ճանաչում հայկական բանակը աշխարհում:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին