▲ Դեպի վեր

Ուրբաթ, 15.08.2025 lang.iso lang.iso lang.iso

«Գարիկ Մարտիրոսյանը չի աջակցում իր պապի անունը կրող դպրոցին»

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.

«Գարիկ Մարտիրոսյանը չի աջակցում իր պապի անունը կրող դպրոցին


2012թ․ սեպտեմբերի 1-ից Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի առջև հառնում է հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի պապի՝ 1960թվականին վաստակավոր ուսուցչի կոչմանը արժանացած, այդ դպրոցի երկարամյա տնօրեն Մկրտիչ Մարտիրոսյանի կիսանդրին: 2012թ․ սեպտեմբերի 29-ին կայացավ արձանի հանդիսավոր բացումը, որին ներկա չէր Գարիկ Մարտիրոսյանը: Արձանի բացման արարողության ժամանակ ընթերցվեց Գարիկ Մարտիրոսյանի հեռագիրը, ուր նա շնորհակալություն էր հայտնում իր պապի վաստակի նկատմամբ ցուցաբերված գնահատականի համար: Գարիկ Մարտիրոսյանը ռուսական շոու բիզնեսի աստղերից է, հարուստ մարդ է։ Արձանի բացումից 10 տարի է անցել։

Գարիկ Մարտիրոսյանը Իջևան այցելությունների ժամանակ երբ այցելում է իր պապի հուշարձանին, չի մտնում պապի անունը կրող Իջևանի թիվ 5 դպրոցի տարածք, ուսուցչանոց, որպեսզի հետաքրքրվի, թե այդ մեծ դպրոցը չլուծված ինչ խնդիրներ ունի և ինքն ինչով կարող է օգնել այդ հիմնախնդիրների լուծմանը։ Այդ մասին լրագրողիս հայտնեցին Իջևանի թիվ 5 դպրոցից»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին