«Ուկրաինա» հեռուստաընկերության եթերում մեկնարկել է տարվա ամենաաստղային շոուն՝ «Ինչպես 2 կաթիլ», որը, ըստ կանխատեսումների, դառնալու է գերճանաչված նախագիծ։
Երեք ամսվա ընթացքում ուղիղ եթերում նախագծի 10 մասնակիցները կմարմնավորեն համաշխարհային մեծության 140 աստղի։ Բացի արտաքին տեսքից, մասնակիցները պետք է նաև կարողանան կրկնօրինակել նրանց շարժուձևն ու ձայնը։
Ժյուրիի կազմում ներառված են մեր հայրենակիցներ հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանն ու Ուկրաինայի Ազգային օպերայի մենակատար Սուսաննա Չախոյանը։ Բացի մեր հայրենակիցներից ժյուրիի կազմում են նաև Գարիկ Մարտիրոսյանի ուկրաինացի գործընկեր, Comedy Club-ի ռեզիդենտ Անդրեյ Մոլոչնին ու դերասանուհի Լյուդմիլա Արտեմևան։