▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԳԱՐԻԿԻ և ՄԻՇԱՅԻ միլիոնները

Ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականն անդրադարձել է այն ռուս աստղերին, ովքեր բացի մասնագիտական եկամուտներից ունեն նաև, այսպես կոչված, կողմնակի եկամուտներ: Ի՞նչ միջոցներով և որքա՞ն են վաստակում ռուսական աստղերը: Ամենաբարձր վարձատրվող հումորիստների շարքում, համաձայն Forbes ամսագրի տվյալների, երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Comedy Club-ին` 5,5 միլիոն դոլար  դրամագլխով: Ընդ որում, Forbes-ը այդ գումարը կիսում է երկու հայերի միջև`  հիմնադիր Գարիկ Մարտիրոսյանի (2,8 միլիոն) և Միխայիլ Գալուստյանի (2,7 միլիոն դոլար): 

Նշենք, որ հայազգի հումորիստները իրենց վաստակով զիջում են միայն «Квартет И» թատրոնին, որի կոլեկտիվի տարեկան եկամուտը կազմում է 8,8 միլիոն դոլար: Երրորդ հորիզոնականում Մաքսիմ Գալկինն է`5,4 միլիոն դոլար տարեկան եկամուտով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին