▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գառնեցիները բողոքի ակցիա են կազմակերպում

 

Այսօր` փետրվարի 18-ին, ժամը 12:00-ին, Գառնիի գյուղապետարանի մոտ, Գառնիի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպում ընդդեմ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման: Բնակիչների տեղեկություններով` այսօր, ժամը 12:00-ին, «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները պետք է հանդիպեն գյուղապետի հետ եւ ճնշում գործադրեն նրա վրա` ստանալու նրա համաձայնությունը նախագիծն իրականացնելու համար: Բնակիչները կոչ են անում բոլորին,այդ թվում լրագրողներին եւ բնապահպաններին, ովքեր սիրում են Գառնիի ձորը եւ ցանկանում են պահպանել այն, միանալ իրենց պայքարին ընդդեմ այդ հակաբնապահպանական նախաձեռնության:
«Գառնին, լինելով Հայաստանի ամենահայտնի պատմական բնակավայրերից մեկը, ճանաչված է իր գեղեցիկ բնաշխարհով, զով կլիմայով, որը զբոսաշրջության ամենասիրված ու ամենահայտնի կենտրոններից մեկն է:
Այսօր Գառնիի կիրճը կանգնած է անապատացման վտանգի առջև: Գառնի գյուղի բնակչությունը 2014թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից տագնապ է բարձրացրել գյուղը սնուցող երակ հանդիսացող Ազատ գետի ջրերը խողովակաշարով այլ համայնք տեղափոխելու համար: Հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ 8000 և ավելի բնակիչ ունեցող Գառնին ունի խմելու եւ ոռոգման ջրերի խիստ կարիք: Ազատի ջրամբարն անգամ լիարժեք չի լցվում ու չի կարողանում բավարարել ջրամբարից օգտվող գյուղերի ոռոգման ջրի պահանջը:
Այս երևույթը հակաբնապահպանական է, որը կհանգեցնի Ազատի կիրճի հրաշագեղ բնության ոչնչացմանը` բնության եղեռն է իրականցվում:
Սա նաև մեծ հարված է զբոսաշրջության զարգացմանը, որի մասին այսքան թմբկահարվում է», -մասնավորապես նշված է գառնեցիների կոչում:
Հիշեցնենք, որ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի նախագծով նախատեսվում է Ազատ գետի միջին հոսանքներից 820-:-1,020 մմ տրամագծով 27,685 մ երկարությամբ  պողպատե խողովակաշարով գետի ջուր տանել Արարատի մարզի Այգեստան, Բերդիկ, Գետազատ, Դեղձուտ, Հնաբերդ, Մրգանուշ, Նարեկ, Ներքին Դվին, Նորաշեն, Վարդաշեն, Վերին Դվին, Քաղցրաշեն համայնքներ ոռոգման համար:
Ազատ գետը Ազատի կիրճի էկոհամակարգի ձեւավորման գլխավոր գործոնն է: Նախագծի ազդեցության գոտում է գտնվում Խոսրովի արգելոցը, Գառնիի ձորը, Քարերի սիմֆոնիան եւ այն համայնքները, որոնք օգտվում են Ազատ գետի եւ Ազատի ջրամբարի ջրերից: 
 

Էկոլուրի փոխանցմամբ՝ այսօր`  ժամը 12:00-ին, Գառնիի գյուղապետարանի մոտ, Գառնիի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպում ընդդեմ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման: Բնակիչների տեղեկություններով` այսօր, ժամը 12:00-ին, «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները պետք է հանդիպեն գյուղապետի հետ եւ ճնշում գործադրեն նրա վրա` ստանալու նրա համաձայնությունը նախագիծն իրականացնելու համար: Բնակիչները կոչ են անում բոլորին,այդ թվում լրագրողներին եւ բնապահպաններին, ովքեր սիրում են Գառնիի ձորը եւ ցանկանում են պահպանել այն, միանալ իրենց պայքարին ընդդեմ այդ հակաբնապահպանական նախաձեռնության:

«Գառնին, լինելով Հայաստանի ամենահայտնի պատմական բնակավայրերից մեկը, ճանաչված է իր գեղեցիկ բնաշխարհով, զով կլիմայով, որը զբոսաշրջության ամենասիրված ու ամենահայտնի կենտրոններից մեկն է: Այսօր Գառնիի կիրճը կանգնած է անապատացման վտանգի առջև: Գառնի գյուղի բնակչությունը 2014թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից տագնապ է բարձրացրել գյուղը սնուցող երակ հանդիսացող Ազատ գետի ջրերը խողովակաշարով այլ համայնք տեղափոխելու համար: Հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ 8000 և ավելի բնակիչ ունեցող Գառնին ունի խմելու եւ ոռոգման ջրերի խիստ կարիք: Ազատի ջրամբարն անգամ լիարժեք չի լցվում ու չի կարողանում բավարարել ջրամբարից օգտվող գյուղերի ոռոգման ջրի պահանջը:Այս երևույթը հակաբնապահպանական է, որը կհանգեցնի Ազատի կիրճի հրաշագեղ բնության ոչնչացմանը` բնության եղեռն է իրականցվում:Սա նաև մեծ հարված է զբոսաշրջության զարգացմանը, որի մասին այսքան թմբկահարվում է», -մասնավորապես նշված է գառնեցիների կոչում:

Հիշեցնենք, որ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի նախագծով նախատեսվում է Ազատ գետի միջին հոսանքներից 820-:-1,020 մմ տրամագծով 27,685 մ երկարությամբպողպատե խողովակաշարով գետի ջուր տանել Արարատի մարզի Այգեստան, Բերդիկ, Գետազատ, Դեղձուտ, Հնաբերդ, Մրգանուշ, Նարեկ, Ներքին Դվին, Նորաշեն, Վարդաշեն, Վերին Դվին, Քաղցրաշեն համայնքներ ոռոգման համար:Ազատ գետը Ազատի կիրճի էկոհամակարգի ձեւավորման գլխավոր գործոնն է: Նախագծի ազդեցության գոտում է գտնվում Խոսրովի արգելոցը, Գառնիի ձորը, Քարերի սիմֆոնիան եւ այն համայնքները, որոնք օգտվում են Ազատ գետի եւ Ազատի ջրամբարի ջրերից:  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին