▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գառնի գյուղի սարում արջը հարձակվել է քաղաքացու վրա և վնասել վերջինիս վերջույթները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 10-ին, ժամը 14.00-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի սարում արջը հարձակվել է քաղաքացու վրա և վնասել վերջինիս վերջույթները. բնակչին սարից իջեցնելու և օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն: 

Պարզվել է, որ «Ուշթափի սար» կոչվող հանդամասում արջը հարձակվել է Ս. Ե.-ի վրա` վնասելով վերջինիս ձեռքերը և ոտքը: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են միջին ծանրության:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին