▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գառնի գյուղին հարակից սարերում հայտնաբերվել է կորած քաղաքացու դին

Ապրիլի 7-ին, ժամը 14.51-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղին հարակից սարերում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 
Ժամը 19.20-ին հրշեջ-փրկարարները սարից իջեցրել են Ձորաղբյուր գյուղի բնակիչ՝ 1944թ. ծնված Վ.Խ.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Հիշեցնենք, որ Ձորաղբյուր գյուղի բնակիչ՝ 1944թ. ծնված Վրեժ Վաղինակի Խաչատրյանը, որը ս/թ. մարտի 24-ին, ժամը 16:00-ի սահմաններում, դուրս էր եկել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ազատության 13 նրբանցքի 3-րդ տնից իր՝ Հաղթանակի փողոցի 6 տուն գնալու նպատակով և անհետ կորել էր:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին