▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գառնին շատ թշնամու է հաղթել` թուրք, մոնղոլ... կհաղթի նաև ձեզ....

Խոսքս ուղղում եմ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին և իրենց գիտնական համարող աշոտ փիլիպոսյաններին ու նրա նմաններին:
Գառնին համազգային սրբություն է: Այսինքն սրբություն է այն անձանց համար` անկախ դավանանքից` արորդի թե քրիստոնյա, եթե մարդ իրեն հայ է համարում: Գառնին օբյեկտ ու սրճարան կարող է լինել սոսկ ձեր նման ապազգային, միմիայն ստամոքսային մտածողությամբ ու գրանտը որպես սրբություն ու աստված պաշտող պաշտոնյաների համար:
Սակայն հավատացնում եմ ձեզ, որ մեր սրբությունը դուք չեք կարող պղծել: Ձեր բորենու ախորժակն անգամ անզոր է Հայի ուժի հանդեպ: Ցանկանում եք ծանոթանալ Հայի տեսակի՞ն, ապա շարունակեք ձեր մշակութասպան քաղաքականությունը....
Գառնին շատ արհավիրքների է դիմակայել, շատ թշնամու է հաղթել` թուրք, մոնղոլ... կհաղթի նաև ձեզ....
Եթե ձեզ համար սրբությունը միայն ձեր ստամոքսն է և ձեր աղոթքը որկրամոլությունը, ապա Հայի համար Գառնին սրբություն սրբոց է. Դուք անզոր եք պղծելու իմ Տաճարը:

 

Վահե Անթանեսյան

պատմաբան, գրող-հրապարակախոս

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին