▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Garoon agency» անվամբ ընկերություն չկա գրանցված. ո՞վ է «ԱՅՈ»-ի հաղթող լոգոյի հեղինակը

Ինչպես արդեն հայտնել ենք, Սահմանադրական հանրաքվեի լոգոյի համար հայտարարված մրցույթում հաղթել էր «Garoon agency» ընկերությունը։ Կարճ ժամանակ անց ֆեյսբուքում աղմուկ բարձրացավ, որ այդ լոգոն գրագողություն է և կրկնoրինակել են 1991թ. հանրաքվեի լոգոն։ Այս մասին հայտնում է armdaily.am կայքը, որն ուսումնասիրել է Garoon agency ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջը և պարզել, որ այն ստեղծվել է 2018թ. ապրիլի 27-ին, սակայն էջում շուրջ երկու տարվա ընթացքում սահմանափակ թվով հրապարակումներ են արվել և էջն ունի ընդամենը 580 հետևորդ։

Ընկերությունն ունեցել է նաև կայք, սակայն կայքի գործունեությունը կասեցված է։ Այս պարագայում հնարավոր չէ գտնել նաև թե ում անունով է գրանցված եղել կայքի դոմեյնը։ 

Հետաքրքրականն այն է, որ «ԳԱՐՈՒՆ ԷՅՋՆՍԻ» անունով որևէ ընկերություն երբևէ գրանցված չի եղել և ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրում այդ անվամբ որևէ ընկերությունը չկա։ Համակարգում այդ անունը փնտրելիս ոչինչ հնարավոր չէ գտնել ո՛չ հին ընկերությունների մեջ, ո՛չ՝ նոր։

ՀՀ հարկ վճարողների փնտրման համակարգում ևս ընկերության անունը որևէ կերպ հիշատակված չէ։ 

«Սփյուռ» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ընկերության տնօրենը Ռաֆայել Դանիելյանն է, իսկ ընկերությունը գրանցված է Դավթաշեն, Փիրումյանների 33 հասցեում։ 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ «Այո»–ի այս տարբերանշանի համար վճարվել էր 3 մլն դրամ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին