▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարշելի ա.. Վահան Խաչատրյանի պատասխանը` Շպռոտին

Արդեն տեղեկացրել ենք, որ Սուպեր Սաքոյի և Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգն իրական հիթ է դարձել Թուրքիայում։ Նրանք այդ երգը վերածել են «չելենջի» ու ողջ համացանցը ողողել տեսանյութերով:

Երգչուհի Շպռոտը հրապարակել է «Մի գնա» երգը և մակագրել.

«Չեմ ջոկում` էս թուրքերը ուզում են բարիշեն ու մեր հողերը հե՞տ տան։ Սրանք հենց նենց սենց չէին լսի մեր երգերը»։

 Դիզայներ Վահան Խաչատրյանը Շպռոտի գրառումով կիսվել է իր էջում և մակագրել.

«Չգիտեմ՝ ինչի վրա ենք ուրախանում։ Գարշելի ա։ Թուրքական երգ ա երգում, թուրքերն էլ երգում, պարում, ուրախանում են։ Մենք պիտի գետինը մտնենք, որ իրանց մակարդակի ենք իջել։ Մտածելու տեղ ա տալիս։ Թե չէ, երևի, պիտի էս երգով մեր հողերը հետ գրավե՞նք։  Հողերը կորցրել ենք, մշակույթը` նույնպես, հիմա էլ արժանապատվությունն ենք կորցնում։ Լավ ա էլի։ Դե շարունակի կլկլացնել, հայ ազգ»։

Հավելենք, որ Շպռոտն արդեն հեռացրել է այս գրառումը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին