▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրում եմ բոլորիդ, իմ քֆուրչի ազգ. Շպռոտ

 

Արդեն տեղեկացրել ենք, որ Շպռոտը երկար դադարից հետո ներկայացրել է իր նոր տեսահոլովակը`  «Կտրիճ Դավոն» երգի հիման վրա: 

Տեսահոլովակում առկա համարձակ կերպարների պատճառով Շպռոտն արդեն հասցրել է քննադատվել, սակայն իրեն հատուկ ոճով է արձագանքել դրանց` գրելով հետևյալը.

«Իմ շատ սիրելի հայ ժողովուրդ, Դուք բացարձակ իրավունք ունեք քննադատելու և սիրելու իմ աշխատանքը: Ես միայն այդպես կարող էի պատկերացնել Կտրիճ Դավոյի լավ լինելը: Չեմ էլ պատկերացնում այս երգի տեսահոլովակը այլ կերպ. ես Շպռոտն եմ... Շնորհակալ եմ, որ դեռ հիշում եք և սիրում եք: Ես էլ եմ սարեցի՝ 7-րդ մասիվից եմ: Սիրում եմ բոլորիդ, իմ քֆուրչի ազգ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին