▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գաղտնիք եմ բացում,հոկտեմբերի 2-ին ԱԺ բակում ՀՀԿ-ականները մեզ ասացին՝ ոչինչ, քիչ մնաց, մեզ չթերագնահատեք. Ալեն Սիմոնյան

Հայաստանը զավթված է եղել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Նրանք ստեղծել էին այնպիսի Հայաստան, որ մեկ պետք է սպասարկել Սերժ Սարգսյանին, մեկ՝ Ռոբերտ Քոչարյանին։

Այսօր այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ ասելով, որ դա կարողացել են սպասարկել առաջին հերթին դատարանների միջոցով:

«Մենք փոխեցինք իշխանությունը և խնդիր առաջացավ օրենսդիր մարմնի հետ։ Ես չեմ կարող չհիշել հոկտեմբերի 2-ը, երբ փորձ եղավ կանգնեցնել հեղափոխությունը և ուզում եմ գաղտնիք բացել։ Հոկտեմբերի 2-ից օրեր առաջ ԱԺ բակում տեղի էր ունեցել տոնակատարություն՝ Խորհրդարանի 100-ամյակի առթիվ։ Եվ այդ ժամանակ ՀՀԿ պատգամավորներից երկուսն ասացին հետևյալը՝ ոչինչ, կտեսնեք՝ մի քանի օր հետո ինչ կլինի, դուք մեզ թերագնահատում էիք։ Ես չէի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, սակայն եղավ հոկտեմբերի 2-ը»,- պատմեց Ալեն Սիմոնյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին