▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գազի գնի փոփոխություն՝ իհարկե տեղի կունենա աշխարհում․ Հայաստանը քննարկումներ կսկսի դրա վերաբերյալ․ փոխվարչապետ

Այսօր` մարտի 30-ին, ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի ւոնեցած մամուլիս ասուլիսի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ աշխարհում գազի գնի փոփոխություն տեղի կունենա:

«Ընդհանրապես, էներգառեսուրսների գների փոփոխություն արդեն իսկ կա եւ նավթի գնի հետ կապված դա կհանգեցնի այլ էներգակիրների գների փոփոխման, չեմ բացառում՝ նախեւառաջ նվազման»,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ այդ մասին Հայաստանը քննարկումներ է սկսելու Ռուսաստանի հետ։

«Մենք մեր դիրքերը պետք է վերանայենք եւ մի բան հասկանանք. նավթի գնից բխող գազի գնի տատանումը տալիս է որոշակի էֆեկտներ, երբ որ համագործակցումը կամ գնումը տեղի է ունենում լողացող բանաձեuում։ Մեր դեպքում՝ դա լողացող չէ, ֆիքսված գին է սահմանին, որը որոշ դեպքերում դրական արդյունքներ է տալիս, որոշ դեպքերում բացասական»,- ասաց փոխվարչապետը։

Գրիգորյանն ասաց նաեւ, որ գնի բանաձեւային տարբերակը Հայաստանի համար ավելի ընդունելի եւ մատչելի է։ Նա չբացառեց, որ նման քննարկում նախաձեռնվի։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին