Կարծում եմ` կարիք չկա հիշեցնելու ամենահայտնի ու ծեծված թևավոր արտահայտություններից մեկը. «Ո՜վ,իմ հա՜յ ժողովուրդ,քո հաղթանակը,քո միասնակա՜ն ուժի մեջ է» :Մինչդեռ` ապատիայի գիրկն ընկած մեր ազգը, դեռևս վերջերս իր համար ընտրել էր անօրինականությունների դեմ պայքարի երկու իրարամերժ տարբերակ. բռնում էր իր հայրենիքից «գաղթի» ճանապարհը, կամ, հլու-հնազանդ մուծում օրըստօրե ավելացող կոմունալ վճարներն ու ուսման վարձերը`կտրելով հացն իր ընտանիքի և երեխաների բերանից:
Իսկ այդքանից հետո էլ պետությունը շարունակում էր իր գրպանները լցնել հասարակ քաղաքացու փողերը, իսկ շուկայում դժբախտաբար, այլընտրանք չունենալու պատճառով մենաշնորհային դիրք գրաված «Գազպրոմ-Արմենիան» յուրովի է մոտենում ժողովրդին թալանելու հարցին`գազի տեղ «օդ»-վաճառելով ու սառեցնելով մի ամբողջ ժողովուրդ`վերջին տասնամյակի ամենացրտաշունչ ձմռանը (այլաբանորեն ասած`նման բան մեզ անգամ թշնամին չէր ցանկանա):
Բայց ոմանք`իներցիայի մեջ ընկած կամ անջատումներից վախենալով, պարտքեր կուտակելով մի կերպ վճարեցին, ոմանք դեռևս այդպիսի մեծ գումարներ չեն գտնում վճարելու,կամ,մեր պես մտածելով, չեն ուզում թույլ տալ հիմարացնել իրենց:
Բարեբախտաբար առջևում գարնան տաք օրերն են,եկեք համախմբվենք մեզ հիմարացնող սրիկայախմբի դեմ:
Ես հավատում եմ,որ յուրաքանչյուրիս մեջ կարթնանա իր երկրի և ապրուստի բարեկեցության համար պահանջատեր և մարտնչող «Հայ»-ի տեսակը:
Բոլորով միասին պայքարե՜նք, միայն միասնական պայքարի և տանը չնստելու տարբերակով հնարավոր կլինի ոչնչացնել մեր հաշվին կարողություն կուտակող ավազակախմբին: