Երևանի «Հաղթանակ» զբոսայգու շուրջ քրեական և իրավական պատմությունները դեռ չավարտված` կոռուպցիոն մի նոր պատմություն է հայտ գալիս։ Զբոսայգում գտնվող «Գոլդեն փելիս» հյուրանոցի տարածքը պետությանը վերադարձնելու գործը դեռ չի հանգուցալուծվել, «Հետք»-ը պարզել է, որ զբոսայգու ևս մեկ տարածք է սեփականաշնորհվել։ Հայաստանի օրենսդրությամբ արգելվում է անտառների, այգիների, մանկապարտեզները սեփականաշնորհումը, դրանք վաճառքի ենթակա չեն։ Բայց դա չի խանգարել Երևանի նախկին քաղաքապետեր Երվանդ Զախարյանին և Ռոբերտ Նազարյանին «Հաղթանակ» զբոսայգու՝ «Մայր Հայաստան» արձանի արևելյան մասից 6900 քմ հողամաս օտարեն ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանի հետ փոխկապակցված անձին։ Տարիներ անց այդ հողամասի կողքին 2000 քմ հող է գնել Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի որդին։ Նախորդ տարի երկու հողամասն էլ գնել է ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Գրիգորյանը և ցանկանում է կառուցապատել։ |
Գեներալ Կառլոս Պետրոսյանը սեփականաշնորհել է «Հաղթանակ» զբոսայգու 6900 քմ տարածքը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet