▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերեզման այցելելու Նիկոլի «մոլուցքը» նոր չէ. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Պատերազմից հետո Նիկոլն իր ամբողջ քարոզարշավը կառուցել է զոռբայությամբ և աներեսությամբ՝ շոկի մեջ գտնվող մարզեր այցելելով։ Նա գնում է մարզեր, որտեղ նրան չեն ցանկանում տեսնել, նա քայլում էր այսօր Սյունիքում՝ լսելով իր հասցեին ամենավերջին հայհոյանքները, նա մտնում է տներ, որտեղ աղքատությունից կուչ եկած մարդիկ չգիտեն ինչ ասեն՝ բողոքեն, թե վռնդեն: Նա շրջանցում է փակված ճանապարհները, ոստիկաններով ու հատուկջոկատայիններով շրջապատում է իրեն ու վերջին տականքի պես քայլում՝ լեզվակռվի մեջ մտնելով բոլորի հետ։

Ինքնասիրություն ու մարդկային արժանապատվություն ունեցող ցանկացած մեկը անգամ 5 րոպե չէր դիմանա ատելության, հայհոյանքի ու վիրավորանքի այն «հրավառությանը», որի միջով այսօր անցավ Նիկոլը: Եվ անցնելու է միշտ:

Նիկոլի բոլոր, այդ թվում՝ այսօրվա շրջայցերի գլխավոր մեխը գերեզմաններ այցելությունն է։ Երեկ նա Կոմանդոսի շիրիմին էր, այսօր թույլ չտվեցին մոտենա սյունեցի հերոսների շիրիմներին: Պատկերացնո՞ւմ եք մարդիկ ստիպված էին փակել գերեզման տանող ճանապարհը, որ վիժվածքը չպղծի իրենց զոհված երեխաների շիրիմները:

Ես մի կողմ եմ թողնում այն պարզունակ հարցը, թե Նիկոլն ի՞նչ կասեր Արկադի Տեր-Թադևոսյանին, եթե հանդիպեր ոչ թե շիրմաքարին, այլ հենց նրան։ Եվ մի կողմ եմ թողնում Նիկոլի պատճառով տներում ընկած կռիվը, որտեղ մարդիկ հպարտանում են այն տղայի պնդությամբ, որ արգելեց նրան մոտենալ հարազատի շիրիմին կամ քննադատում են այն բարեկամներին, որոնք ողջագուրվում են իրենց զինվորին զոհածի հետ։

Գերեզմանակռիվը Նիկոլի էությունն է։ Երկիրը վերածել է մի մեծ գերեզմանի և այդ վայրկյանից հետո պայքարում է գերեզման գնալու համար։ Ու երբ դա հաջողվում է, ներկայացնում է որպես «մեծագույն հաղթանակ» և ապացույց, թե ժողովուրդն իր հետ է՝ մոռանալով, որ ժողովուրդը մեռած է, թաղած չէ։ Ինքը խլել է ժողովրդի անցյալն ու արժանապատվությունը, վաճառել ապագան:

Գերեզման այցելելու Նիկոլի «մոլուցքը» նոր չէ։ Հիշե՛ք Եռաբլուրը պղծելու նրա թատրոնը։ Կամ, ավելի շուտ, նույն Եռաբլուրում, երբ ինքնամոռաց համբուրում էր զոհված զինվորների մայրերի ձեռքերը։

Նիկոլի գերեզմանակռիվը հասել է ֆարսի ու հիմա բոլորը համակերպվել են, որ երկրի ղեկավարը պատերազմից ու պարտությունից հետո զբաղված է գերեզման գնալով, գնալու համար կռվելով, գնալուց հետո շիրմաքարի վրա ծաղիկ դնելու համար վիճելով, դրանից հետո մարդ է ման գալիս, որ ձեռք համբուրի, խոնարհվի, ծնկի իջնի, իսկ վերջում մի երեխայի գրկի, համբուրի ու քայլի։

Նա սպանեց մեր զավակներին ու նույնիսկ հիմա հանգիստ չի տալիս նրանց հոգիներին ու շիրիմներին: Այդ ընթացքում Հայաստանը դարձնելով երկիր, որտեղ բոլոր նորությունները գերեզմանոցից են։

Ափսոս էին տղերքը...»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին