▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղարքունիքում մայրը կերակրել է 28 օրական աղջնակին, 2 րոպե անց նրան օրորոցում հայտնաբերել է մահացած

Նոյեմբերի 23-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում․ Ժամը 05։50-ի սահմաններում «Սևան» բժկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 05։50-ի սահմաններում մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ավագ օպեր լիազոր Ա․ Թորոսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 28 օրական Ս․ Է․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն հրավիրված երեխայի 22-ամյա մայրը  հայտնել է, որ նույն օրը ժամը 04։30-ի սահմաններում ինքը երեխային կերակրել է, ապա պառկեցրել օրորոցում։ Ու 2 րոպե անց տեսել է, որ երեխան անշարժ է, բերանից փրփուր է գալիս, ու պարզել է, որ երեխան մահացել է։  

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին