▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղեցկուհի ԼՈՒՍԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ դեռ ՉԻ ՄՏԱԾՈՒՄ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Լուսինե Թովմասյանին դուր չի գալիս, ավելի ստույգ՝ նա առարկում է, երբ հարցազրույցների կամ միջոցառումների ժամանակ խոսում են, որ գեղեցիկ կանանց, հատկապես մոդելների առաջ գեղեցկությունն է բացում բոլոր դռները:

Այս մասին գրում է  mamul.am-ն ու նշում, որ ասում են՝ այդպիսի դեպքերում Լուսինեն հիշեցնում է իր կրթության մասին (Երևանի Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետն ավարտելուց հետո մեկնել է Լոնդոն, սովորել Վեստմինստեր (Westminste) համալսարանի նույն բաժնում):

Ինչ վերաբերում է ընտանիք կազմելուն, ապա ըստ լուրերի՝ Լուսինեն ամուսնության մասին դեռ չի մտածում, թեպետ թեկնածուներ շատ կան, ու խնդիրը ոչ թե նրա պահանջկոտության մեջ է, այլ առաջիկա ծրագրերի. այժմ ավելի շատ աշխատանքի ու կրթությունը շարունակելու մասին է մտածում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին