▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիշերային վիճաբանություն՝ առանց ցանկապատի

Հունվարի 20-ին, ժամը 08.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1989 թ. ծնված Էմիլ Ե.-ն և հայտնել, որ վնասվածքներն ստացել է ցանկապատն անցնելիս վայր ընկնելու հետևանքով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հունվարի 20-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Ստեփանավանի քաղաքային այգում Էմիլ Ե.-ի և նրա ընկերոջ` 1990 թ. ծնված Արծրուն Մ.-ի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում վերջինս ձեռքով հարվածել է Էմիլ Ե.-ի դեմքին, իսկ ձեռքին եղած դանակով /եղունգ կտրիչ/՝ ազդրին ու նստատեղին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին