Համացանցում լուրեր տարածվեցին, որ Սյունիքի մարզում լարված իրավիճակ է տիրում: Տեղեկությունների համաձայն, մարտեր են ընթանում Իշխանասար համայնքում, որտեղ հակառակորդը նաև առաջխաղացում ունի:

«Գիշերը ադրբեջանցիները մեծ զորքով եկել են Իշխանասար. մեր տղաների հենակետը ընկել է շրջափակման մեջ»,-այս մասին Armlur.am-ին հայտնել է. Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյան:
Վահե Հակոբյանի խոսքով՝ այս պահին բանակցություններ են ընթանում՝ ռուս խաղաղապահների մասնակցությամբ:
ՊՆ հաղորդմամբ՝ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։


