▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիշերը հրդեհ է բռնկվել «Ջրաշխարհ»-ում

Գիշերը հրդեհ է բռնկվել «Ջրաշխարհ»-ում․ կադրերը համացանցում տարածել է օգտատեր էդգար Չախալյանը։

Տեղում աշխատել են հրշեջները, սակայն ԱԻՆ-ն այս մասին դեռ տեղեկություն չի տարածել։

Թարմացված․ Փետրվարի 9-ին, ժամը 02։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում գործող սպորտային համալիրի տարածքում փայտե կառուցատարրեր են այրվում։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից Asekose.am-ին հայտնում են, որ dեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սպորտային համալիրի պահեստային տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։54-ին, մարվել՝ 04։43-ին։ Այրվել են պահեստային հատվածի փայտե տանիքը (մոտ 100 քմ) և պլաստմասե դետալներ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին