Բոլոր ծնողներն էլ այսօր անհանգստանում են իրենց երեխաների առօրյայով`հատկապես ամառային արձակուրդներին, երբ երեխաները 3 ամիս շարունակ տանն են:
Շատ ծնողների համար գլխավորը իր երեխայի ճիշտ անցկացրած օրն է, որն էլ շատ դեպքերում հնարավոր չէ վերահսկել աշխատավայրից:
«Մուրզիլկա» ամառային դպրոցն առաջին տարին չէ, որ իր դռներն է բացում և կազմակերպում դպրոցական երեխաների հետաքրքիր առօրյան:

Ամառային դպրոցի ծրագիրը հիմնված է երեխաների գիտելիքը զարգացնելու, նրանց հետաքրքիր առօրյան ապահովելու և դպրոցից ստացած գիտելիքները էլ ավելի ամրապնդելու վրա: Բակային խաղեր, շախմատ, հայերեն, անգլերեն, ռուսերեն, չինարեն լեզուներ, մաթեմատիկա, նկարչություն, կավագործություն, ֆիզկուլտուրա, յոգա, երգ ու պար, բեմական արվեստ, դերասանի վարպետություն... Ահա այն ամենը, ինչը կարող եք գտնել «Մուրզիլկա» ամառային դպրոցում:

Ի դեպ`թիմը ժամանակ առ ժամանակ երեխաների հետ էքսկուրսիաներ է անցկացնում` կրկին ապահովելով երեխաների գունավոր առօրյան, ինչպես նսև նոր վայրերի բացահայտումը:
Երեխաները յուրաքանչյուր օր կստանան 4- անգամյա բարձրորակ սնունդ:
Բոլոր այլ մանրամասները կարող եք գտնել ամառային դպրոցի ինստագրամյան էջում:


