▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մուրզիլկա» մանկապարտեզի երեխաները` թումանյանական հեքիաթում

Այսօր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 154-ամյակն է

Թումանյանի ստեղծագործություններում մարմնավորված են հայ ժողովրդի հավաքական իմաստնությունն ու հանճարը, նրա տենչերն ու երազանքները:

Թումանյանը գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ:

Հայ մեծանուն գրողի ծննդյան առթիվ «Մուրզիլկա» մանկապարտեզի անձնակազմը երեխաների համար կազմակերպել է ցերեկույթ`նվիրված Թումանյանին:

Երեխաները ծանոթացել են մեծանուն գրողի կենսագրությանը, բեմականացրել Թումանյանի հեքիաթները և ճանաչել նրա թողած ստեղծագործությունները:

Փոքրիկներն, իրավամբ, հիանալի են սերտել Թումանյանի հեքիաթներն ու կերտել կերպարները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին