▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիտեմ՝ երկնքում ժպիտը դեմքիդ «Հայերեն ես պարում»․ Սոֆյա Հովսեփյան

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել «Գևորգ ջա՜ն:

Փամբակի ճամբարում իմ խմբից էր Գևորգն ու իր նման ինչքան ակտիվ ու ժիր տղաներ կային՝ կենսուրախ, հումորով ու առույգ: Մի օր եկավ, ասաց.

-Ընկեր Սոֆյա, դատավորի, որ ընկեր Արտակը թողնի պարենք:

Ի՞նչ պետք է պարես Գևորգ ջան, որ դասավորեմ:

-Դուք դասավորե՛ք կտեսնեք:

Դե ընկեր Արտակի հետ խոսեցի, տղաներով միացրեցին ու Գևորգս սկսեց «Լեզգինկա» պարել: Շատ սիրուն էր պարում, բայց հենց ավարտեց, եկավ հարցրեց.

-Հը, ընկեր Սոֆյա լավ պարեցի՞:

Շա՜տ սիրուն, բայց հայ տղեն պետք է «հայերեն պարի»:

-է՜, էլ չսկսեք:

Իրար հետ սկսեցինք պարել , եթե ճիշտ եմ հիշում քոչարի:

Խումբը գնաց, բայց մնաց ամուր ու բոլորն ընկերներ դարձան, ամեն մեկը մի մարզից, մի գյուղից ու քաղաքից:

Մի տարի անց դիմորդ էր ու պատահական հանդիպեցի թիվ 20 դպրոցի պարիսպների մոտ:

Բարև ընկեր Սոֆյա, քննության եմ, կօգնենք չէ, որ լավ հանձնեմ, պիտի գնամ Ռուսաստան սովորելու:

Գևորգ, բայց կվերադառնաս չէ՞:

Հա, հերս չի թողնի մնամ, գնամ սովորեմ ու գամ:

Հաջորդ օրը նայում էի ցուցակը, անցել էր մեկ -մեկ գրում էի: Փաստորեն սովորել, վերադարձել էր հայրենիք ու սպա էր Մատաղիսում:

Գևորգ ջան հայոց լեռներում հայերեն պարելով անմահացար :

Նկարը տեսա ու չէի ուզում հավատալ , որ ճիշտ եմ ճանաչել: Երանի՜, չհարցնեի:

Գիտե՝ երկնքում ժպիտը դեմքիդ «Հայերեն ես պարում»:

Հանգչիր խաղաղությամբ»,-գրել է նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին