Իշխանությունը «գլուխը պատին կտա»՝ ընտրության օրը «դեբոշներ» կսարքի, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Երևանն ու Հայաստանը «պոլիգոն» չեն, որ քաղաքացիական բախումներ գնան: Յուրաքանչյուրս պետք է պաշտպանենք մեր ընտրությունը, յուրաքանչյուր հայ մարդ չպետք է թույլ տա, որ Հայաստանը վերածվի «պոլիգոնի» », - նշեց Շարմազանովը:
Ըստ նրա՝ Հայաստանի ներքին անկայունությունը ձեռնտու է 3 հոգու՝ Էրդողանին, Ալիևին ու Փաշինյանին:
«Մուրճով խոսող ես, 1000 հոգով Սյունիք գնացող ես, գնա Սև լիճը, Սոթքն ազատագրի, Շուռնուխից դրանց քշի: Երեք տարվա մեջ և 44-օրյա պատերազմի ընթացքում Ալիևին չի հանդգնել թթու խոսք ասի: Հունիսի 20-ին կապիտուլյանտին պետք է գցել պատմության աղբանոցը», - ասաց նա:
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Դիտեք նաև՝