▲ Դեպի վեր

Կիրակի, 02.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Գնա տուն՝ ձվածեղ սարքի, ի՞նչ գործ ունես ՀՀ վարչապետի աթոռին». Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյա՛ն, քո պրոբլեմը հենց նրանում է, որ չես հիշում՝ ի՞նչ ես ասել, ում ի՞նչ ես խոստացել ու ի՞նչ ես ստորագրել ու պայմանավորվել։
Լրագրողը Նիկոլին ուղիղ հիշեցնում է նրա հայտարարությունները «շինելու» մասին, իսկ Նիկոլն ասում է՝ չեմ հիշում, որ տենց բան եմ ասել։
Սա լրիվ խելագարություն է։
Սրա մանկապարտեզային կրուտիտները մեր պետությունը քանդելու են։
Միջազգային հարաբերություններում էլ է առաջնորդվում «չեմ հիշում» թեզով, դրա համար աղետն աղետի հետևից բերում է։
Սկզբում իր աթոռը պահելու համար Ալիևին է խոստումներ տվել, հետո՝ Պուտինին, հետո՝ ԵՄ-ին, հետո՝ ԱՄՆ-ին, իսկ հիմա էլ՝ երևի Էրդողանին։
Ու հերթով երևի ասում է՝ չեմ հիշում, որ տենց բան եմ ասել։
Նրանք էլ ասում են՝ դու չես հիշում, բայց մենք լավ ենք հիշում խոստացածդ։
Ու բոլորը պահանջում են իրենից կատարել խոստացածը։
Սա էլ շպագատ է նստում, բայց արդեն էլ հնարավոր չէ բոլորին կռուտիտ անել։
Դրա արդյունքում սա իր աթոռը պահելու համար նորանոր զիջումներ է անում։
Չե՞ս հիշում՝ ի՞նչ ես ասել, գնա ձեր տուն ձվածեղ սարքի, ի՞նչ գործ ունես ՀՀ վարչապետի աթոռին»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին