▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնացել էին Մայիսի 1-ը տոնելու. 14-ամյա պատանին ընկել է գետն ու խեղդվել

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր՝ մայիսի 1-ին, ժամը 15:07-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լորուտ գյուղի մոտ երեխան ընկել է գետը:

Lurer.com-ի թղթակիցը դեպքի մանրամասները պարզելու համար կապ է հաստատել Լորուտի համայնքապետ Հրաչյա Սահակյանի հետ:

«Բարեկամներով գնացել էին աղբյուր քեֆ անելու՝ երեխան ընկել է Մարցիգետն ու խեղդվել: 14 տարեկան էր, կողքի գյուղից էր՝ Շամուտից»,- ցավով նշել է Լորուտի գյուղապետը:

Նա հավելել է նաև՝ խեղդված պատանին Շամուտի համայնքապետի քրոջ երեխան էր:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին