Կառավարությունը հավանություն տվեց, որպեսզի ընտրակաշառքի համար պատասխանատվության խստացմանն ուղղված օրենսդրական նախաձեռնության փաթեթը ներկայացվի ԱԺ։
Ի թիվս այլ փոփոխությունների` Արդարադատության նախարարությունն առաջարկում է այն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքից տեղափոխել Քրեական օրենսգիրք՝ ընտրակաշառքի համար նախատեսելով ոչ միայն տուգանքի ձևով պատիժ, այլ նաև որոշակի ժամկետով ազատազրկում։
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի խոսքով, ենթադրվում է, որ հնարավոր կլինի փոփոխված օրենսդրությունը կիրառել Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների ժամանակ։
«Սա լրջագույն հարված է լինելու այն արատավոր երևույթին՝ ընտրակաշառքին, որը տարիներ շարունակ մեզ թույլ չի տվել ունենալ, նաև այլ գործոնների թվում, ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ»,- ասաց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում