▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնդակը Նիկոլի դաշտում է. Էդուարդ Շարմազանով

Ժամանակին Գևորգը համարում էր, որ Նիկոլն ազնիվ է իր նպատակներում, ես նման իլուզյաներ չեմ ունեցել, քանի որ չի կարող իր նպատակներում ազնիվ լինել մի մարդ, որը հասարակությունը բաժանում է սևերի և սպիտակների, արշավ է ձեռնարկում դատական և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների վրա։ Այս մասին մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի այօր արված հայտարարությանը։ Նա մասնավորապես գրել է.

«Այսօր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ պատրաստակամություն է հայտնում վաղն ևեթ վերադառնալ Հայաստան պատասխանելու հարցերին՝ պայմանով, որ Փաշինյանն ապահովի հրապարակայնությունն ու համապատասխան մարմինների ղեկավարների ներկայությունը։ Ժամանակին Գևորգը համարում էր, որ Նիկոլն ազնիվ է իր նպատակներում, ես նման իլուզյաներ չեմ ունեցել, քանի որ չի կարող իր նպատակներում ազնիվ լինել մի մարդ, որը հասարակությունը բաժանում է սևերի և սպիտակների, արշավ է ձեռնարկում դատական և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների վրա։ Մարդ, որը դեռևս 2018թ.ի ամռանը սուտ հայտարարություն արեց, թե մարտի 1-ը ամբողջությամբ բացահայտված է, այդպես էլ 10 զոհերի հետ կապված որևէ նոր բան չհայտնաբերելով։ Կոստանյանը Փաշինյանին բացառիկ շանս է ընձեռում ապացուցելու, որ նա երբեմն կարող է ազնիվ լինել իր նպատակներում։ Գնդակը Նիկոլի դաշտում է։ Հ.Գ. Այդուհանդերձ պատրանքներին ապավինելն ինքնախաբեություն է»։

Ավելի վաղ հայտնել էինք , որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հայտարարել է, որ պատրաստ է վաղը եւեթ վերադառնալ եւ հրապարակային պատասխանել նախաքննական մարմնի բոլոր հարցերին:

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին