▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնդակոծության է ենթարկվել ռուս խաղաղապահների ավտոմեքենան. կան զոհեր

Սեպտեմբերի 20-ին Ջանյաթաղ (Ճանկաթաղ-խմբ.) գյուղի տարածքում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դիտակետից վերադառնալիս գնդակոծության է ենթարկվել ռուս զինվորականներ տեղափոխող ավտոմեքենան։
Գնդակոծության հետևանքով մեքենայում գտնվող ռուս զինծառայողները զոհվել են։
Տեղում աշխատում են ՌԴ և Ադրբեջանի քննչական մարմինների ներկայացուցիչները՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները։

Թարմացված․ Ռուսական կողմը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բոլոր իրավունքները և անվտանգությունը պետք է ապահովվեն, ռուսական «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք համոզված ենք, որ Ղարաբաղի հայ բնակչության բոլոր իրավունքները և անվտանգությունը պետք է ապահովվեն»,- ասել է Պեսկովը։

Թարմացված․ Ղարաբաղում զոհված ռուս խաղաղապահներն իրենց վրա են վերցրել հարվածը հանուն խաղաղության։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Սեւ անշնորհակալությունը, որով անմաքուր մարդիկ փորձում էին կասկածի տակ դնել նրանց գործունեությունը, չի ստվերի նրանց սխրանքը, այլ հավերժական ամոթով կընկնի զրպարտիչների վրա»,-գրել է նա։

 Զախարովայի խոսքով՝ Երեւանը նախընտրեց ոչ թե իրականացնել ստորագրածը, այլ իր բախտը փնտրել ՆԱՏՕ/ԵՄ-ի մոտ։ Հենց Բրյուսելի և գլխավոր խորհրդականի՝ Փարիզի միջնորդությամբ, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայի գագաթնաժողովում Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի և ԵՄ ղեկավարների քառակողմ հանդիպման արդյունքներով հայտարարություն ընդունվեց։

«Սա դարձավ Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական լուծումը։ Ինչո՞ւ Նիկոլա Փաշինյանն ու ՀՀ իշխանությունները հենց այդպես վարվեցին, ինչու Փարիզն ու Բրյուսելը դրդեցին պաշտոնական Երևանին դա անել՝ այս հարցերը պետք է ուղղել նրանց։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ռուս խաղաղապահների տեղափոխող մեքենան գնդակոծության տակ է հայտնվել», - գրել է նա։  

Թարմացված․Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կապված ռուս խաղաղապահների մահվան հետ։

Հայտարարության մեջ ասվում է. «Սեպտեմբերի 20-ին Ջանյաթաղ (Ճանկաթաղ-խմբ.) բնակավայրի մոտ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի «ՈւԱԶ Patriot» մակնիշի ավտոմեքենայի գնդակոծության հետևանքով արձանագրվել է խաղաղապահ զորախմբի զինծառայողների ողբերգական մահը։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար տեղում աշխատում են Ադրբեջանի և Ռուսաստանի քննչական մարմինները։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ցավակցություն է հայտնում ՌԴ ՊՆ ղեկավարությանը, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը, զոհված զինծառայողների ընտանիքներին և մերձավորներին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին